Իրանում հայտարարել են կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութի փորձարկումներ սկսելու մասին
Իրանը հայտարարել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ սեփական մշակման պատվաստանյութի փորձարկումներ սկսելու մասին: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական Հանրապետության Պարենի եւ դեղորայքի վերահսկողության կազմակերպության ներկայացուցիչ Քիյանուշ Ջահանփուրին:
«Կորնավիրուսի դեմ հայրենական մշակման պատվաստանյութի փորձարկումները մարդկանց վրա սկսվել են,- մեջբերում է գործակալությունը Ջահանփուրի խոսքը:- Մեկ ամսվա ընթացքում այն կփորձարկվի կամավորների վրա»: Նրա խոսքով՝ պատվաստանյութը երկու նվագով կներարկեն կորոնավիրուսի անալիզների բացասական արդյունքներով 18-ից մինչեւ 50 տարեկան կամավորներին: «Ներարկումներից հետո նրանց մոտ կստուգեն հակամարմինների եւ իմունիտետի մակարդակները,- ասել է Ջահանփուրը:
Անցյալ շաբաթ Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամաքին հույս է հայտնել, որ կորոնավիրուսի դեմ հայրենական պատվաստանյութն արդյունաբերական մասշտաբներով արտադրության պատրաստ կլինի եկող տարվա գարնանը: գործակալությունը հայտնում է, որ կորոնավիրուսի դեմ իրանական մշակման եւս երեք պատվաստանյութ պետք է 2021 թվականի հունվարին թույլատրվի մարդկանց վրա փորձարկումների, հաղորդել է ՏԱՍՍ-ը: