2021 թվականն առանց Փաշինյանի, առանց տոնածառի. քաղաքացին պահանջ է ներկայացնում

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ քաղաքացիներից մեկն իր հետ պաստառ էր բերել, որի վրա տոնածառ էր պատկերված՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների նկարներով: Պաստառի վրա գրված էր՝ «Նոր տարին առանց այս տոնածառի»: Պաստառի հեղինակը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց այն:

«Էս 2.5 տարի խաբում է: Ասեց՝ մի հատ նավ եմ պատրաստել, եկեք բոլորդ նստեք էդ նավը, տանում եմ լուսավոր ապագա, էդ նավը ոչ մի փոթորիկից չի ճոճվելու, էս տակի խաղալիքներն էլ, իրա  թիմակիցները, պնդեցին իրա թեզը, ու տարավ նավը խորտակեց, հետո մեղադրեց կոնստրուկտորներին: Հիմա նորից դուրս ա եկել էդքանից հետո, ասում ա՝ մի հատ նորից նավ եմ սարքել, էս մեկը հաստատ չի խորտակվի, որոշ հատվածներն էլ էլի առաջ են տանում էդ թեզը, որ տանեն էն մնացածն էլ կործանեն: Հիմա պիտի պայքարենք, էս նոր տարում գոնե տվյալ անձնավորությանն իջացնենք տոնածառի ծայրից»,- ասաց քաղաքացին:

Նիկոլ Փաշինյանի խոստումների մասին քաղաքացին ասաց.

«Ինքը շարքային ստախոս ա, ես իրեն չեմ հավատում, չեմ վստահում, չեմ էլ վախենում»:

Տեսանյութեր

Լրահոս