50-ից ավելի պաղեստինցի է տուժել Արևմտյան ափին տեղի ունեցած բախումների հետևանքով
Հիսուներեք պաղեստինցի է տուժել իսրայելցի զինծառայողների հետ բախումների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել Հորդանան գետի Արեւմտյան ափի Սալֆիթ քաղաքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Կարմիր մահիկի ներկայացուցիչ Մամուն Աբասին:
«Երեսուներկու պաղեստինցի վերքեր են ստացել ռետինե գնդակներից եւ 23-ը արտասվաբեր գազ են շնչել Հորդանան գետի Արեւմտյան ափի Սալֆիթ քաղաքում իսրայելցի զինծառայողների հետ տեղի ունեցած բախումների ժամանակ: Բոլոր տուժածներին օգնություն է ցուցաբերվել տեղում»,-հայտարարել է Աբասին:
Տուժածների թվում եղել են ՖԱԹՀ պաղեստինյան շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մոնիր աժ-Ժագուբը: «ՖԱԹՀ շարժման մի շարք պարագլուխներ, այդ թվում՝ ՖԱԹՀ-ի ղեկավարի տեղակալ Մահմուդ ալ-Ալյուլը, Արեւմտյան ափին վիրավորվել են ռետինե գնդակներից եւ արտասվաբեր գազ շնչել իսրայելցի զինծառայողների հետ Սալֆիթ քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ»,-ասել է աժ-Ժագուբը: