Բաժիններ՝

Արվեստագետների նախաձեռնած միաբանության երթը կշարունակվի վաղը՝ Շառլ Ազնավուրի հրապարակից

Նոյեմբերի 30-ին ժամը 13:00-ին Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկում է միաբանության երթ, որի նպատակն է աջակցել մեր զինվորների և զինծառայողների հարազատներին և մեր ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է դերասան Հրանտ Թոխատյանը:

«1. Երթի մասնակիցների հավաքը 12:45-ին Շառլ Ազնավուրի հրապարակում2. 13:00 երթի մեկնարկը3. Երթուղի` Շառլ Ազնավուրի հրապարակ (կինո Մոսկվա) – Ֆրանսիայի դեսպանատուն»,– գրել է նա։

Մտավորականները նշում են, որ իրենք քաղաքական պահանջներ չեն ներկայացնում, պարզապես, քանի որ ՀՀ-ում իշխանություն չկա, որը կզբաղվի գերիների ու անհետ կորածների հարցերով, իրենք ստիպված դիմում են միջազգային կառույցների, այդ թվում դեսպանատների օգնությանը։

Հիշեցնենք, որ մտավորականներն այսօր ևս Ազատության հրապարակից երթով շարժվել էին դեպի ՌԴ դեսպանատուն և հանձնել նամակ, որում Ռուսաստանին խնդրում են աջակցել հայ գերիների և անհետ կորածներին վերադարձնելու հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս