ԲԱՏԵ-ն առանց Բադոյանի մեկնել է Իսպանիա
Այսօր վաղ առավոտյան Բելառուսի չեմպիոն ԲԱՏԵ-ն մեկնել է Իսպանիա, որտեղ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում ուժերը կչափի «Վալենսիայի» հետ: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
ԲԱՏԵ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն իր հետ Իսպանիա է տարել 20 ֆուտբոլիստների, ցավոք, այս անգամ նույնպես բելառուսական թիմի հայտացուցակում չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը