Պատահար Ստեփանակերտ-Բերքաձոր-Այգեստան խաչմերուկում

Նոյեմբերի 24-ին ժամը 10:10-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ-Բերքաձոր-Այգեստան խաչմերուկում իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1940թ.ծնված Ռ. Պ.-ի վարած ՎԱԶ-2102 և 1994թ. ծնված Գ. Խ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ռ. Պ.-ն և «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի ուղևորներ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1994թ.ծնված Ս. Հ.-ն և 2017թ.ծնված Մ. Խ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն» և «Արևիկ» մանկական բուժմիավորումներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

ԱՀ ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս