ԼՂ հակամարտության կարգավորման պայմանավորվածություններն այս փուլում պահպանվում են. Պենտագոն

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, այս պահին պահպանվում են, և ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների նման զարգացումը:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:

«Բարեբախտաբար, ես կարող եմ ասել, որ այժմ կա խաղաղ պայմանավորվածություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը, դատելով ամենից, պահպանվում է այս փուլում»,- ասել է նա:

Տեսանյութեր

Լրահոս