Ռուբեն Ռուբինյանի հարևանուհին` պատգամավորի և նրա հոր մասին

Mediaport թելեգրամային ալիքը հաղորդում է, որ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ են սկսել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բակերում՝ նրանց մեղադրելով Արցախը հանձնելու դավաճանության մասակից լինելու և Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի փաստաթղթին չընդդիմանալու մեջ:

Հրապարակվել են նաև տեսանյութեր, համաձայն որոնց՝ ակցիայի մասնակիցներից մի քանիսը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի տան բակում են, իսկ մի քանիսը՝ Ռուբեն Ռուբինյանի:

Mediaport-ի հրապարակած տեսանյութերից մեկում Ռուբեն Ռուբինյանի տան բակում հավաքված ցուցարարների հետ զրույցի է բռնվում պատգամավորի հարևանուհին:

«Իր հայրիկը՝ լևոնական, ստանում է 200 հազար դրամ թոշակ, էս պահին, որպես նախկին լևոնական, և 15 տարի էս մարդը էս երկու ավտոտնակները իրանով ա արել, որը ես օրինական գնել եմ»:

Հիշցենենք, որ Ռուբեն Ռուբինյանի հայրը՝ Կարապետ Ռուբինյանը եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ (1995-1998):

Ցուցարարների հարցին, թե արդյո՞ք փորձել է բարձրաձայնել խնդրի մասին, հարևանուհին պատասխանում է՝ «Ոչ, որովհետև բոլորը պառկած են «Իմ քայլի» և էս լևոնական «զբրոդի» տակ»:

«Իմ ավտոտնակների և խորդանոցի զամոկները փոխած՝ սա փախել ա Չինաստան, արդեն մեկ տարի ա և կուտակում ա 200 հազար կենսաթոշակ, ամսական, որ գա, իսկ արցախյան ընտանիքները և հայ ընտանիքները սովում են»,- հավելեց հարևանուհին:

Անդրադառնալով իր հարևան՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին, հարևանուհին նշեց, որ աջակցել է վերջինիս.

«Անկախ իր տխմար հոր հանգամանքին՝ Ռուբենին աջակցում էի, ամեն ինչով, նույնիսկ վերջին օրը, երբ Շուշին հանձնեցին, ես նրան գրեցի, որովհետև հարևաններ ենք ի վերջո, մենք տարիքակից ենք, մեր ընկերական շրջապատնել ա նույնը: Եվ էս անգրագետ տխմարները, որոնք Գլենդել Հիլզում արդեն տուն ունեն, էստեղ մոտակայքում երկու-երեք սենյակ ունեն, էս երկու ավտոտնակները հափշտակել են և իրանց դնում են ինչ-որ մեկի տեղ, էսօր ես լսում եմ իր տխմարագույն հարցազրույցը, որ ինքը ասում ա՝ նախկինները չպիտի գան, որովհետև էդ դեպքում ժողովրդի ձեռքից իշխանությունը կգնա: Ժողովուրդը ե՞րբ իր ձեռքը իշխանություն ուներ, որ հլը գնա էդ իշխանությունը: Ո՞ւր ա էդ իշխանությունը»:

Ռուբինյանի հարևանուհին նշեց, որ ժամանակին զբաղված է եղել «ծառուկյանական ֆեյքերին բռնելով», բայց բացահայտել է մի ամբողջ ֆեյք ինդուստրիա՝ ղեկավարվող իշխող` Փաշինյանի կուսակցության կողմից.

«Մի ամբողջ ֆեյք ինդուստրիա էս մարդկանց ձեռքում ա: Այդ ֆեյքերից մեկը ասում ա`պարոն Փաշինյան, եթե Դուք հանձնեիք ամբողջ Ղարաբաղը և ամբողջ Հայաստանը, մենք էդ դեպքում էլ էինք Ձեր հետ համաձայն, էնքան ենք Ձեզ վստահում… Ո՞նց կարող է մի նորմալ, ադեկվատ հայ, որը գենետիկորեն հայ ա, իր արմատները Հայաստանում են, որը հոգեկան խնդիրներ չունի, ո՞նց կարող է նման բաներ խոսի»,- նշեց հարևանուհին:

Հ․Գ․ Կարապետ Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում հերքում է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ

«ՀԵՐՔՈՒՄ 168.am կայքում հրապարակած նյութին։

Հարգելի տիկին Սեյրանյան, ձեր թերթի առցանց կայքում ս․թ․ նոյեմբերի 25-ին հարապարակել եք մի նյութ, որը ծայրից-ծայր զրպարտանք է և վիրավորական արտահայտություններ է պարունակում իմ հասցեին։ «Ռուբեն Ռուբինյանի հարևանուհին՝ պատգամավորի և նրա հոր մասին» վերտառությամբ այդ աղբը հրապարակելիս, ձեզ ոչ միայն նեղություն չեք տվել ստուգելու՝ զարտուղի ճանապարհով իմ պապական տանս մի մասը ներխուժած այդ անհավասարակշիռ ու բանսարկու անձի ասածների իսկությունը, այլև տարրական տրամաբանական վերլուծության չեք ենթարկել հնչած բարբաջանքները։

Օրինակ, տիկինն, ասում է, թե ես, առեղծված է, թե ինչո՞ւ և ումի՞ց, փախել եմ Չինաստան։ Իրողությունն այն է, որ արդեն մեկ տարի է կինս պայմանագրով անգլերեն է դասավանդում Չինաստանում և ես ու մեր մանկահասակ աղջիկը նրա հետ ենք մեկնել։ Հանցանքս ո՞րն է։ Դա ի՞նչ շահարկելու նյութ է։
Ինչ-որ լևոնական թոշակի մասին է խոսում։ Զավեշտ է։ Թոշակիս տարիքը լրացավ այստեղ, Չինաստանում, այս տարվա սեպտեմբերին։ Ըստ ՀՀ օրենսդրության, հեռակա կարգով ոչ՛ «որպես լևոնական», ոչ՛ որպես տրոցկիստ, թոշակ ձևակերպել և ստանալ չէի կարող։

Ներխուժած օրվանից իմ օրինական ունեցվածքի վրա աչք դրած այդ անձնավորությունը իր մոր հետ միասին սկզբում փորձեցին խլել ապօրինի աճուրդով իրենց հասած հարկաբաժնի հետ որևէ առընչություն չունեցող և օրենքով ինձ պատկանող հետնաբակիս փոքրիկ այգին, այժմ էլ սրտները բոլորովին այլ հասցեում, հարևանությամբ գտնվող ավտոտնակն է ուզում։

Ինձ, իբր օրենքից վեր լինելու, մեծահարուստ ներկայացնելու ճղճիմ փորձերը նույնպես ոչ մի տրամաբանական փորձաքննության չեն դիմանում։ Դատական այդ ամբողջ քաշքշուքի մեջ նրանք ինձ ներքաշել են երբ վաղուց արդեն իշխանությունից դուրս եմ եղել, ավելին, որպես ակտիվ ընդդիմադիր հալածվել եմ ռոբասերժական ռեժիմների կողմից։

Ապրել ու ապրում եմ հորիցս ժառանգած տանը ու այդտեղ ունեցածս անշարժ գույքից բացի, ինչի վերաբերյալ բոլոր փաստաթղթերն առկա են, այլ անշարժ կամ շարժական գույք ոչ մի տեղ չունեմ։ Այո՛, ավագ որդիս իր ընտանիքով ապրում է առանձին՝ հիփոթեքով գնված և, որքան գիտեմ, դեռ բանկի պարտքը չմարած, իր սեփական տանը։ Հանցանք կա՞։ Կրտսեր որդիս դեռ ամուսնացած չէ, միասին ենք ապրում։

Մեծահարուստ լինեի, տուն ու տեղս թողած, մեր ֆիանանսական վիճակը փոքր-ինչ շտկելու համար Չինաստանի երրորդական մի քաղաք կգնայի՞նք ու երկամյա միայնության կմատնվեյի՞նք։
Ամաչում եմ, որ մեր երկրի համար այս ողբերգական պահին, բոլորիս դարդն ու ցավը մի կողմ թողած ստիպված եմ նման բաներից խոսել, բայց ի՞նչ անեմ, անպատասխան թողնե՞մ լկտի սուտն ու բացահայտ զրպարըությունը։
Հուսով եմ, ՀՀ օրենսդրության պահանջին համապատասխան կհրապարակեք այս հերքումը և այս դժնդակ օրերին կազատեք ինձ պատիվս ու արժանապատվությունս դատական կարգով պաշտպանելու հոգսից։

Հարգանքով՝ Կարապետ Ռուբինյան»։

Տեսանյութեր

Լրահոս