«Կառավարական աթոռներին կառչածներ, Ադրբեջանին նվիրվող Արցախի բնակավայրերի ցանկում Ակնաբերդը որ նշել եք, տգիտության ու թյուրիմացության արդյո՞ւնք է, թե՞ ոնց»
Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կառավարական աթոռներին կառչածներ, Ադրբեջանին նվիրվող Արցախի բնակավայրերի ցանկում Ակնաբերդը որ նշել եք, տգիտության ու թյուրիմացության արդյո՞ւնք է, թե՞ ոնց։
Եթե տգիտության ու թյուրիմացության արդյունք է, շտապ հերքեք և ուղղեք։ Իսկ եթե ճիշտ եք գրել, ու թյուրիմացություն չկա, միանգամից ասեք, որ հետը թշնամուն եք տալիս նաև Սարսանգի ջրամբարը, Զագլիկ, Հաթերք, Չափար, Գետավան Վաղուհաս, Վերին Հոռաթաղ ու Կոճողոտ գյուղերը, որովհետև Ակնաբերդը տալով՝ մյուսները պահել հնարավոր չի լինելու»։