«Նորանոր հանձնվող հողեր․ ով ինչ է անում Արցախի համար»․ Էդգար Էլբակյան

Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նորանոր հանձնվող հողեր․ ով ինչ է անում Արցախի համար․

• Հետհրադադարային Արցախում թշնամին ձգտում է նորանոր տարածքներ կորզել։ Մեր կողմից արդեն մարտական դիրքեր են հանձնվել Մարտունու, Մռավի («Եղնիկներ») ուղղությամբ, հարավային ռազմաճակատում թշնամին «դե մենք մի մոմենտ ստե մտել էինք» թյուրքական հին ու բարի հիմնավորմամբ փորձել է տիրանալ Շոշ գյուղին, Մխիթարաշենը մնացել է մեզ, բայց «Զոնտիկներ» իջնելն անհնար է դարձված թշնամու կողմից և այսպես շարունակ։

• Իսկ պատճառն այն է, որ 26 տարի շարունակ իրենք ավելի շատ ձգտեցին դեպի Արցախ, քան մենք։ Պատճառն այն է, որ այս օրերին իրենց կողմից գործում է կուռ պետություն, իսկ մեր կողմից՝ Աստված գիտի, թե ինչ։ Որովհետև մեր կողմում պետական այրերը, համարելով, որ «օֆ-է՜յ, պրծանք, հիմա թող ռուսները ջառմեն քաշեն», մտածում են միմիայն սեփական իշխանությունը պահելու ուղղությամբ՝ այդ նպատակով հենց այս օրերին փակ հանդիպումներ ունենալով տարբեր շահերի խմբերի, հասարակության տարբեր շրջանակների հետ և վերջիններիս կենդանի աջակցությունն ստանալու համար վախեցնելով, որ «մե՛զ պաշտպանեք, թե չէ ռոբասերժաքոչապիցցայակերները որ եկան, ձեզնից են լուծելու պարտության վրեժը»։

• Երեկ շատերը հավանել էին գրառմանս միջի աստվածաշնչային մեջբերումները։ Դե, այս դեպքում էլ տեղին է Երեմիայի մարգարեության 21-րդ գլխի 14-րդ համարը․ «Ըստ ձեր չար ընթացքի՝ ես կպատժեմ ձեզ, կրակ կվառեմ ձեր անտառներում, և նա ամեն ինչ կլափի իր շուրջը (Եւ արարից այցելութիւն ի վերայ ձեր ըստ չարութեան գնացից ձերոց, եւ վառեցից զհուր յանտառս նորա եւ կերիցէ շուրջ զնովաւ զամենայն)»…»։

Տեսանյութեր

Լրահոս