«Ոչ մեկը իրավունք չունի Չարեքտարի բնակիչներին ևս տեղահանելու»․ Րաֆֆի Քորթոշյան
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒՀ) փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Արցախի շուրջ 123 բնակվայրերի՝ Ադրբեջանին հանձնելու խնդրին՝ գրելով.
«Երեկ տարբեր լրատվական կայքերում և ֆեյսբուքյան օգտատերերի մոտ հայտնվեց մի ցանկ, որում թշնամուն հանձնվելիք գյուղերի շարքում, Քարվաճառի շրջանի հատվածում նշված էր նաև Չարեքտար գյուղը:
Հարկ եմ համարում նշել, որ աղբյուրը անհայտ այս ցուցակում տեղ գտած Չարեքտար գյուղը, ըստ սովետական ռազմական քարտեզի գտնվում է ԼՂԻՄ-ի սահմաններից ներս, իսկ սահմանը անցնում է գյուղի արևմուտքից, հարավարևմուտքից և հարավից»: