Անգլիացիները խաղի ժամանակ ցանկանում են ձայնագրել ֆուտբոլային մրցավարների խոսակցությունները
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայում քննարկում են խաղերի ժամանակ մրցավարների խոսակցոթւոյւնները ձայնագրելու հնարավորությունը։ Հայտնի է, որ նոր սարքավորումները թույլ են տալիս մրցավարներին շփվել մրմյանց հետ՝ որոշումներ կայացնելիս իմանալով մյուսի կարծիքը։ Այդ սարքավորումները նաև թույլ են տալիս լսել մրցավարի և ֆուտբոլիստների խոսակցությունները խաղի ժամանակ։
Ասոցիացիայում մրցավարներին ձայնագրելու անհրաժեշտության հարցը բարձրացվել է այն բանից հետո, երբ «Չելսին» մեղադրել էր մրցավար Մարկ Քլաթենբուրգին «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղի ժամանակ իր ֆուտբոլիստներին վիրավորելու մեջ։ Քլաթենբուրգն այս մեղադրանքները հերքում է։ Ներկայում այդ խոսակցությունները չեն ձայնագրվում։
Հիշեցնենք, որ այդ խաղն աչքի է ընկել ոչ միայն մրցավարի կողմից ռասիստական արտահայտությունների սկանդալով, այլև նույն Քլաթենբուրգի կողմից մի շարք վիճահարույց որոշումներ կայացնելու կապակցությամբ։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը