17-ամյա երիտասարդը «Մերսեդես»-ով վրաերթի է ենթարկել երեք հոգու
Այսօր` նոյեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 9:00-ի սահմաններում Նոր Խարբերդի 18 փողոցի բնակիչ, Երևանի ինֆորմատիկայի քոլեջում սովորող, 17-ամյա Հայկ Հովհաննիսյանը «Մերսեդես 320» մակնիշի 85 NM 555 համարանիշի ավտոմեքենայով Նոր Խարբերդ գյուղում վրաերթի է ենթարկել հետիոտներ, նույն գյուղի բնակիչներ, 21-ամյա Լուիզա Բաղրամյանին, 61-ամյա Ալբերտ Հովսեփյանին և 22-ամյա Զավեն Բախչյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից Լ.Բաղրամյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ Ա.Հովսեփյանն ու Զ.Բախչյանը` Մասիսի քաղաքային հիվանդանոց:
Վրաերթի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` տեսուչ Սոս Մկրտչյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժնի Մասիսի քննչական բաժանմունքի քննիչ Սամվել Անդրեասյանը:
shamshyan.com