«Դու ես քո համաձայնության տերը, և հետայսու ինքդ ես քաղելու դավադիր խունտայում քո անպատվաբեր տեղը զբաղացնելու որոշման պտուղները»․ Աշոտյանը՝ ԱԳ նախարարին
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արա Այվազյանին վաղուց եմ ճանաչում։ Միասին շատ ու լավ գործեր ենք արել։
Լավ մարդ է, շատ լավ դեսպան էր։
Մերձբալթիկայում մեծ ծավալի աշխատանք տարվեց, Մեքսիկայում հեռացվեց Հեյդարի արձանը։
Այսօր ոչ շնորհավորում եմ, ոչ ցավակցում։
Ափսոսում եմ, շատ եմ ափսոսում։
Բայց դու ես քո համաձայնության տերը, եւ հետայսու ինքդ ես քաղելու դավադիր խունտայում քո անպատվաբեր տեղը զբաղացնելու որոշման պտուղները։
#հողատու»։