«Չի ստացվելու, Նիկո՛լ Փաշինյան, դու պատմության մեջ մնալու ես որպես 30 տարվա ընթացքում ազատագրված և պահված հայրենիքը թշնամուն տված ազգի դավաճան»
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրած ազգի դավաճանը քիչ առաջ իր ուղիղ եթերում, ինչպես հատուկ է թուլամորթին, իր կատարած դավաճանության մեղավորներ էր փորձում նշանակել։ Չի ստացվելու, Նիկո՛լ Փաշինյան, դու պատմության մեջ մնալու ես որպես 30 տարվա ընթացքում ազատագրված և պահված հայրենիքը թշնամուն տված ազգի դավաճան»։