![](/banners/BeFunky-design.jpg)
«Էդ հարցի պատասխանը ես չեմ կարող տալ». Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյան
![](https://168.am/wp-content/uploads/2012/10/Davit-Sarsyan-Shirak-e1351614118292.jpg)
«Էդ հարցի պատասխանը ես չեմ կարող տալ, դիմեք ՀՀ դատախազություն: Ես իմ անձնական կարծիքն էլ չեմ կարող ասել, ես իրավասու չեմ էդ հարցին պատասխանել»,- galatv.am-ի թղթակցի հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` նախաքննական մարմիններին և դատախազությանը տված գնահատականների և առկա դժգոհությունների թեմային, ասել է Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը:
Դատախազը հրաժարվել է պատասխանել նաև այն հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկելու վիճակը շտկելու, Սերժ Սարգսյանի հանձնարարականները կատարելու կամ նրան գոհացնելու համար: