Բաժիններ՝

Թրամփը և Բայդենը իրենց կողմնակիցներին կոչ են արել հավատալ հաղթանակին

ԱՄՆ-ի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշ գիշերին հանդես կգա հայտարարությամբ եւ կհայտնի ընտրություններում մեծ հաղթանակի մասին:

«Ես հայտարարությամբ հանդես կգամ այսօր ուշ երեկոյան: Մեծ հաղթանա՛կ»,-ասվում է Twitter-ում զետեղված նախագահի հաղորդագրության մեջ:

Դեմոկրատներից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ վստահ Է ընտրություններում իր հաղթանակին:

«Հավատացե՛ք, մենք կհաղթենք (ընտրություններում)»,-ասել է Բայդենը՝ ելույթ ունենալով Դելավերում: Նա հավելել է, որ նախագահական ընտրությունների արդյունքները կարող են հայտնի չլինել «մինչեւ չորեքշաբթի օրվա առավոտյան կամ նույնիսկ ավելի ուշ»: «Ես հավատում եմ, որ մենք այս ընտրություններում հաղթանակի հասնելու ճանապարհին ենք»,-ընդգծել է Բայդենը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս