Հայաստանին աջակցություն տրամադրելու մանրամասները լրացուցիչ կքննարկվեն. ՌԴ ԱԳՆ

Հայաստանին աջակցություն տրամադրելու բոլոր մանրամասները, այդ թվում աջակցության ձևաչափը, կքննարկվեն լրացուցիչ, -«Россия 24»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Այս դեպքում՝ մենք խոսում ենք Ռուսաստանի դիրքորոշման մասին, որը ասվել է նաև՝ ի պատասխան Հայաստանի դիմումին: Ձևաչափի հետ կապված մյուս բոլոր մանրամասները լրացուցիչ կքննարկվեն»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետը դիմել էր Ռուսաստանի նախագահին՝ սկսել անհապաղ խորհրդակցություն՝ Հայաստանին աջակցություն տրամադրելու տեսակները և չափը սահմանելու համար:

ՌԴ ԱԳՆ-ն, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի նամակին, պատասխանել էր՝ Ռուսաստանը Երևանին անհրաժեշտ օգնությունը կցուցաբերի, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի Հանրապետության տարածք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031