«Պարոն Փաշինյան, ովքե՞ր են ձեր խոհրդատուները…»․ Ռուբեն Հակոբյան

Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս նյութը գրել էի մինչ Նիկոլ Փաշինյանի կողմից Վլադիմիր Պուտինին դիմել։ Պատճառը կարծում եմ հասկանալի է… Պառակտի՜չ… Զինվորական հեղաշրջման կո՜չ…

Ինչևէ, ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք…
Չնայած՝ շա՜տ ուշացած…

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դիմում Ռուսաստանին…

Նույնիսկ ռուսական կողմն է բացահայտ հայտարարում, որ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի, որպիսի Ռուսաստանը որևէ քայլ կատարի՝ անուղակիորեն հասկացնելով, որ ՌԴ-ն սպասում է այդ դիմումին։ ՀԱՊԿ-ում ընդգրկված պետությունների խուճուճ, ադրբեջանամետ դիրքորոշումները նկատի ունենալով, չեմ կարծում, որ այդ կառույցից պետք է դրական որևէ քայլ ակնկալել… Բայց գոյություն ունի 29.08.1997թ. հայ-ռուսական պայմանագիր, որի 2-3-4 կետերը բացահատ արձանագրում են, թե կողմերը ինչ պարտավորվածություններ ունեն նման իրավիճակներում, ինչում այսօր հայտնվել է Հայաստանը։ Թշնամին անթաքույց ռմբակոծում է Հայաստանի տարածքը։

Հարգելի գեներալնե՜ր, զինվորականություն, ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ հրապարակավ չեք դիմում իշխանությանը՝ Ռուսաստանին դիմելու պահանջով… Ձեզ հետ զրուցելուց գրեթե բոլորտ այդ հարցն եք բարձրաձայնում, ինչո՞ւ այդ նույն հարցադրում-պահանջը չեք ներկայացնում Նիկոլ Փաշինյանին… Իհարկե, Գյումրիի տխրահռչակ անձնագրով հայտնի անդրանիկքոչարյանական տեսակը միանգամից ձեզ կմեղադրի հասարակությունը պառակտելու և զինվորական հեղաշրջում կազմակերպելու մեջ, ինչպես Վազգեն Մանուկյանի հայտնի հայտարարության դեպքում, բայց արհամարեք այս տեսակի գոյությունը, տեսակի գնահատականը թողենք ժամանակին։ Դիմում եմ 90- ականների մեր փառահեղ հաղթանակները կերտած գեներալներին, զինվորականությանը. չե՞ք տեսնում ինչ է կատարվում…

Ռազմական արվեստին հարիր Շուշիի, Օմարի ազատագրումը, ադրբեջանական ելուստներից ազատագրված Արցախը մեկ ամբողջական պաշտպանված տարածք դարձնելը, թշնամուն զինադադար պարտադրելը… Շարունակեմ թվարկե՞լ… Դուք, հերոսներին հարիր հատու ստորագրությամբ, լիգիտիմացրել եք իր պապերի հողում արցախցու անկախ և ազատ ապրելու իրավունքը, դուք բարոյական բարձր նշաձողի դիրքերից նվաճել եք իրավունք՝ Արցախի վերաբերող ցանկացած հարցում, առավել ևս ստեղծված իրավիճակում, դիմել և պահանջել իշխանությունից… Թե ինչու Նիկոլ Փաշինյանը չի դիմում Վլադիմիր Պուտինին, ինձ համար անհասկանալի է։

Նիկո՛լ, ՌԴ-ին դիմելը դա վերը նշված պայմանագրի դրույթներից է, անձնական ցանկության կամ անձնական արժանապատվության խնդիր չէ։ Համոզված եմ, եթե Ռուսաստանը հայտնվի նման իրավիճակում անպայման կօգտվի այդ պայմանագրի դրույթներից։

Վերջապես, պարոն Փաշինյան, ովքե՞ր են ձեր խոհրդատուները…»

Տեսանյութեր

Լրահոս