Էրդողանի կնոջ պայուսակն օրիգինալ ֆրանսիական չէ. թուրք լրագրող
Hürriyet-ի լրագրող Հանդե Ֆըրաթը անդրադարձել է Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի վերաբերյալ վերջերս քննարկվող խոսակցություններին, ըստ որի Էմինեն կրում է ֆրանսիական Hermes ֆիրմայի պայուսակ։
Հիշեցնենք, որ ֆրանս–թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին Էրդողանը կոչ էր արել իր քաղաքացիներին՝ հրաժարվել ֆրանսիական ապրանքանիշների արտադրանքներից, սակայն հաջորդ օրը լրատվամիջոցները պարզեցին, որ նախագահի կինը կրում է ֆրանսիական ընկերության արտադրանք։ Թեմային անդրադարձել է նույնիսկ գլխավոր ընդդիմադիր Հանրապետական–ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Ֆըրաթը, գրում է, որ Էմինեն պարզապես փորձում է օրիգինալին մոտ պայուսակ կրել և նման արժողությամբ պայուսակ չունի, նախընտրում է տեղական արտադրանքը և կրում է ոչ օրիգինալը։
Հիշեցնենք, որ Ֆըրաթը մերձիշխանական լրագրող է. հենց նրա հաղորդման ժամանակ էր 2016 թ. հուլիսի 15-ին Էրդողանը՝ ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ, ուղիղ եթեր դուրս եկել և կոչ արել իր քաղաքացիներին դուրս գալ փողոցները և կանխել հեղաշրջումը։