Բաժիններ՝

Վրաստանում ավելի քան 50 կուսակցություններ կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին

Վրաստանում խորհրդարանական ընտրություններին, որոնք կկայանան հոկտեմբերի 31-ին, 150 պատգամավորական տեղի համար կպայքարեն 50 կուսակցություններ, որոնք ներկայացրել են իրենց 5 հազար առաջադրվածներին: Նախընտրական մարաթոնի ֆավորիտ է համարվում «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունը, որը հանրապետությունում իշխանության գլուխ է անցել 2012 թվականին:

Բացի 48 կուսակցություններից, որոնք ներկայացրել են իրենց թեկնածումների ցուցակները, առաջիկա ընտրություններին կմասնակցեն երկու ընդդիմադիր դաշինքներ, որոնք բաղկացած են տարբեր քաղաքական միավորումներից: Դրանցից մեկը՝ «Ազգային միասնական շարժում» – «Ուժը մասնություն մեջ» միացյալ ընդդիմությունն է, որի հիմքը կազմում է նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնած «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը: Մյուս դաշինքն է «Գեորգի Վաշաձե – Ագմաշենեբելիի ռազմավարություն», որը միավորում է երեք կուսակցություններ:

Սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ առաջիկա ընտրությունների ֆավորիտ կարող է դառնալ «Վրացական երազանքը», որը հիմնել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին: Եթե այն հաղթանակ տանի, ինչպես դա եղավ 2012 եւ 2016 թվականներին, ապա երրորդ անգամ կստանա ինքնուրույն կառավարություն կազմելու իրավունք: «Վրացական երազանքի» գլխավոր մրցակիցն ավանդաբար համարվում է «Ազգային միասնական շարժումը», որը որոշել է ընտրություններին մասնակցել ընդդիմադիր դաշինքի կազմում:

Կառավարություն կազմելու իրավունք ստանալու համար կուսակցություններին անհրաժեշտ է հավաքել ընտրողների քվեների առնվազան 40,54 տոկոսը: Այն դեպքում, եթե կուսակցություններից ոչ մեկը չհաղթահարի այդ շեմը, խորհրդարան մտած քաղաքական ուժերը պետք է կազմեն կոալիցիոն կառավարություն: Եթե երկշաբաթյա ժամկետում դա տեղի չունենա, նախագահն իրավունք ունի արձակելու խորհրդարանը եւ նշանակելու արտահերթ ընտրություններ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս