Բաժիններ՝

ԱՄՆ-ում պաշտպանական դիմակները նախընտրական քարոզչության միջոց են դարձել

Ամերիկացիները նահանգների մեծ մասում արդեն մի քանի օր է, ինչ հերթեր են կանգում վաղաժամկետ քվեարկելու համար: Նրանցից շատերը ստեղծագործաբար են մոտենում դիմակով ընտրական տեղամաս գալու պահանջին:

Նյու Յորքում առանձնապես տարածված են դարձել «Քվեարարկի՛ր» կոչով դիմակները:

«Ես կարծում եմ, որ սրանք ամենակարեւոր ընտրություններն են իմ ամբողջ կյանքում: Մենք բոլորս պետք է գանք եւ արտահայտենք մեր դիրքորոշումը, որպեսզի տեղի ունենան փոփոխություններ»,- ասել է վաղաժամկետ քվեարկության համար այդպիսի դիմակներից մեկով հերթում կանգնած կինը: Պակաս տարածված չեն նաեւ հայրենասիրական դիմակներն ամերիկյան դրոշի գույներով:

Սակայն ոմանք դիմակի միջոցով արտահայտում են իրենց վերաբերմունքը թեկնածուներից մեկի նկատմամբ: Նյու Յորքում, որտեղ բնակիչներն ավանդաբար պաշտպանում են դեմոկրատներին, ամենից շատ հանդիմանություններ է ստանում հանրապետականների թեկնածուն՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփը:

Նախագահական ընտրությունների հիմնական օրվան՝ նոյեմբերի 3-ին ավելի մոտ նկատելիորեն ակտիվացել է Black Lives Matter շարժումը, որն ամռանն ամբողջ երկրում ընդգրկուն ակցիաներ էր անցկացնում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո: Այդ առանչությամբ շատրեը կորոնավիրուսից պաշտպանվում են սեւ դիմակներով՝ BLM սպիտակ տառերով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս