«Սերժանտ Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ»․ Արմեն Մուրադյան

Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սերժանտ Սաֆարյան, պարտական ենք առհավետ!!!
Սերժանտ-պայմանագրային Մեխակ Բենիկի Սաֆարյանը վիրավոր վիճակում կարողացել է հակառակորդի կրակի տակից դուրս բերել 50 և ավելի վիրավորներ՝ տարբեր զորամասերից և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Ընդ որում՝ այդ պահին շտապօգնության մեքենան եղել է խոցված՝ առանց անվադողերի: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի»:

 

Տեսանյութեր

Լրահոս