«Ադրբեջանը հերթական անգամ սլաքներն ուղղում է հայկական կողմի ուղղությամբ». Արծրուն Հովհաննիսյանը` Ալիևի հայտարարության մասին

Այս պահին ԱՄՆ-ում ընթանում են բանակցություններ, և եթե հաջողվի որևէ պայմանավորվածություն ձեռք բերել ռազմագերիների և քաղաքացիական անձանց հետ կապված, ապա դրա մասին առաջինը մենք պաշտոնապես կհայտնենք:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` նշելով, որ գերիների մասով թվային տեղեկության չի տիրապետում:

Անդրադառնալով ֆրանսիական Figaro թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, եթե հայկական կողմը դադարեցնի կրակը, Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց.

«Որևէ զարմանալու բան ես չեմ տեսնում, հերթական անգամ սլաքները ուղղում է մեր ուղղությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031