Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է, ինչ ծեծ է ուտում, ամբողջությամբ կազմալուծվել է. Կարեն Հովհաննիսյան
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանի բանակը կազմալուծված է, ավելի ճիշտ թուրքադրբեջանաահաբեկչական բանակի հետևակը կազմալուծված է։ Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է ինչ ծեծ է ուտոմ, ամբողջությամբ կազմալուծվել է։ Իրադարձությունների, փաստերի համադրումով հասկանալի է դառնում թե ինչ մասշտաբենրի մարդկային կորուստ ունի այս ահաբեկչական տանդեմը։
Պատերազմի սկզբի օրերին եթե հետևակի դիվերսիոն հարձակումներում ներգրավված էին 100-150 հոգի, ովքեր նաև ունեին գրեթե ժամանակակից զինվորական հանդերձանք, տեսքներից երևում էր, որ անցել են որոշակի պարապմունք և որոշակի պատրաստվածություն ունեն, ապա այսօր բոլորովին այլ պատկեր է։ 10-15 հոգանոց, ահբեկիչներին հատուկ հանդերձանքով (կիսատ-պռատ զինվորական հագուստ, գործողությունների ոչ ներդաշնակցություն և այլն), փաստում են, որ այն պատրաստվածներն այլևս ոչնչացված են և նոր, առանց պատրաստություն անցած, ինչ–որ խմբեր են ներգրավել։ Ենթադրում եմ, որ դրանք արդեն Բաքվի բուծած ահաբեկիչներն են։
ԱԹՍ-ների առավելությունը օգտագործել միայն մարդ սպանելու համար, որպեսզի հետևակը հաջողություն գրանցի, խոսում է այն մասին, որ թուրք հրահանգիչների և հրամանատարների այդ աջակցությունը չի ազդում մսաղած դարձած հետևակի մարտունակության վրա»։
Ադրբեջանի բանակը կազմալուծված է, ավելի ճիշտ թուրքադրբեջանաահաբեկչական բանակի հետևակը կազմալուծված է։ Բաքվից բերված 4-րդ…
Gepostet von Կարեն Հովհաննիսյան am Dienstag, 20. Oktober 2020