«Այսօր ընդունել եմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը». Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Այսօր ընդունել եմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը:
Գերմանական այս կուսակցության հետ համագործակցում ենք արդեն հինգ տարի: Կարծում եմ՝ պատերազմական այս ծանր օրերին իրենց նախաձեռնությամբ Արցախում գտնվելու փաստը վկայում է այդ համագործակցության արդյունավետության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները և դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը»:
Հարգելի ՛ հայրենակիցներԱյսօր ընդունել եմ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական…
Gepostet von Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan am Montag, 19. Oktober 2020