«Սահմանին է մեր ազգի ճակատագիրը». Արկադի Անդրեասյան
Մենք պետք է կերտենք հաղթանակը մեր միասնականության, մեր ոգու, մեր ուժի և մեր կամքի շնորհիվ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց զինհաշմանդամ Արկադի Անդրեասյանը:
«Ես մեկնել եմ առաջնագիծ և ելք եմ գտել, որպեսզի լինեմ Արցախի սահմաններում: Առաջնագծում տղաները բոլորը մարտական են տրամադրված, բոլորի հոգում, սրտում միայն մի նպատակ կա, դրա անունը հաղթանակ է: Սահմանին է մեր ազգի ճակատագիրը, մենք ամեն մեկս պիտի իմանանք և գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրից է կախված մեր ապագան, մենք պետք է կերտենք և իրականացնենք այս հաղթանակը` մեր միասնականության, ոգու, ուժի և կամքի շնորհիվ»,- նշեց նա` հորդորելով, թե ով ունակ է զենք բռնել, թիկունքում աշխատանք տանել, և ով ուզում է իր պատիվը փրկել, պիտի հենց այսօր կատարի իր վճռական քայլը:
«Այս պատերազմում մենք մի առաքելություն ունենք` թշնամուն պարտադրենք խաղաղություն, որը պիտի լինի երկարատև»,- ընդգծեց Արկադի Անդրեասյանը: