Վիրավորվել է Ադրբեջանի համար զինյալներ հավաքագրող «Համզայի» պարագլուխը․ Լինդսի Սնել
Հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր էջում հայտնում է, որ ծանր վիրավորում է ստացել «Համզա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր գրոհայիններ հավաքագրելու համար։
«Համզայի» պարագլուխ Աբու Ջաբերը, որին Թուրքիան նշանակել էր զինյալներ հավաքագրելու և Ադրբեջան ուղարկելու համար, ծանր վիրավորվել է Ջաբալ Բարադում մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից։ Համզայի զինակիցը հայտնել է, որ իրենց կարծիքով դա Ադրբեջանում զոհված մի սիրիացու ընտանիքի անդամների կողմից կազմակերպված մահափորձ է եղել»,- գրել է լրագրողը։
Abu Jaber, a Hamza commander appointed by Turkey to recruit and send militants to Azerbaijan, gravely injured in Jabal Barad by a bomb placed in his car. Hamza man says they believe it was an assassination attempt by the family of a Syrian killed in Azerbaijan. pic.twitter.com/bvp1mOg20g
— Lindsey Snell (@LindseySnell) October 11, 2020
Թարգմանությունը՝ aravot.am—ի