Ադրբեջանի զինուժը հրթիռակոծել է Արցախի Մարտունի քաղաքը. կա մեկ զոհ, վնասվել են բնակելի տներ
Ադրբեջանի զինուժը հրադադարի մասին հայտարարությունից հետո հրթիռակոծել է Արցախի Մարտունի քաղաքը, այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Կրակի դադարեցման հայտարարությունից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն գիշերը հրթիռակոծել է Մարտունի քաղաքը, որի արդյունքում զոհվել է մեկ քաղաքացի և վնասվել են բնակելի տներ»,– ասվում է Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում: