Լոնդոնում հայ համայնքը ցույց է անցկացրել Թուրքիային և Ադրբեջանին կանգնեցնելու պահանջով

Լոնդոնում Մեծ Բրիտանիայի հայ համայնքը բողոքի ակցիա է իրականացրել՝պահանջելով կանգնեցնել Արցախի ու Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և դրան Թուրքիայի միջամտությունը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության հայ համայնքային խորհրդի նախագահ Արմանդ Աբրամյանը:

«Բողոքի ակցիան ընթանում էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նստավայրի դիմաց: Այն ուղղված էր Մեծ Բրիտանիայի կառավարության վրա ճնշում գործադրելուն, որպեսզի այն օգտագործի իր ազդեցությունը` Արցախի ու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և խաղաղ բանակցությունների սեղան վերադարձնելու համար, ինչպես նաև դադարեցնելու հակամարտությանը Թուրքիայի միջամտությունները»,- ասաց Աբրամյանը:

Բողոքի ակցիան կազմակերպվել էր Բրիտանիայի հայ համայնքային խորհրդի, Արտակարգ իրավիճակների հայ համայնքային հանձնախմբի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայկական եկեղեցիների թեմերի և ավելի քան 24 ակտիվ կազմակերպություններից բաղկացած հանձնախմբի կողմից: Ակցիային մասնակցել է ավելի քան 600 մարդ, որոնց թվում եղել են նաև օտարերկրացիներ:

Տեսանյութեր

Լրահոս