«Հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, Ադրբեջանի իշխանություններն անտարբեր են. օրերի ընթացքում դա մեծ աղետ է դառնալու». ԱՀ նախագահ

Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելը, որն ապրել է ցեղասպանություն։

Հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նախագահ Հարությունյանը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ Իսրայելի իշխանությունները ոչ միայն տեղյակ են եղել, որ այդ զենքերն օգտագործում են հարձակման համար, այլ Իսրայելից եկած մասնագետներն էին այն ժամանակ օգտագործում:

«Եթե Իսրայելի իշխանություններն ասեին, որ տեղյակ չեն, դա հերթական ծաղրանքը կլիներ մարդկության վրա: Իհարկե, տեղյակ են ու շարունակում են մատակարարել այդ զենքը: Այս ցեղասպանության համար պատասխան է տալիս նաև Իսրայելի իշխանությունը, որն ապրել է ցեղասպանություն: Աշխարհում փողն է տիրում, ու Իսրայելի ղեկավարության կողմից իրականացվող այդ քայլերը հերթական ապացույցն են, փողի համար ոտնահարվում են ոչ միայն մարդկային արժեքները, այլ նաև Աստծո կողմից պարտադրված արժեքները: Տեղյակ է ոչ միայն Իսրայելի, այլ՝ բոլոր իշխանություններն ու շարունակում են մատակարարել Ադրբեջանին»,-շարունակեց ԱՀ նախագահը:

Անդրադառնալով դիակների և գերիների փոխանակման խնդրին, Արայիկ Հարությունյանն ասաց, որ այմանավորվածության համաձայն, պետք է այսօր ընթանար դիակները մարտադաշտից հեռացնելու գործընթացը, և Կարմիր խաչի միջնորդությամբ, կանոնների համաձայն ամեն ինչ պետք է արվեր:

«Այն, ինչ հիմա կատարվում է, հերթական ապացույցն է, թե ինչ վերաբերմունք ունեն Ադրբեջանի իշխանությունները սեփական ժողովրդի նկատմամբ: Նրանց դիակները գտնվում են առաջնագծում, իսկ օրերի ընթացքում դա մեծ աղետ է դառնալու:

Դուք պատկերացրեք, հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, Ադրբեջանի իշխանություններն անտարբեր են: Անտարբեր են իրենց դիակների, զոհվածների, «հերոսների» նկատմամբ: Այդպիսի իշխանություններ կան Ադրբեջանում»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս