Արցախի ինքնորոշման հարցը պետք է դառնա ժողովուրդներին, կազմակերպություններին միավորող համաշխարհային շարժում. Նիկոլ Փաշինյան
Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի ներկայացուցիչների համար՝ ովքեր դեմ են բռնությանը, կոռուպցիային, ահաբեկչությանը եւ ձգտում են արդարության, ազատության եւ սիրո հաղթանակին։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Արցախը պետք է դառնա համաշխարհային արդարության խորհրդանիշ։
Աշխարհը պետք է ճանաչի Արցախի ինքնորոշման իրավունքը։ Եթե դա չեն անում կառավարություններն ու խորհրդարանները, դա կարող են անել ժողովուրդները, անհատները, կազմակերպությունները:
Սա պետք է դառնա այդպիսի անհատներին, ժողովուրդներին միավորող համաշխարհային շարժում»,-գրել է նա։
Այս օրերին աշխարհի հայությունը ցույց է տալիս համախմբվածության ուժը։ Այս շարժումը պետք է գրավիչ դարձնել նաեւ այլ ազգերի…
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Samstag, 10. Oktober 2020