Գազ չի լինելու
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 1-ին փողոցի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:
«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,-ասված է ընկերության հաղորդագրությունում: