Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողներ են ժամանել. սահմանամերձ ԲԿ-ում օգնություն ցույց կտան վիրավորներին
Ֆրանսիայից կամավոր բուժաշխատողներ են ժամանել, որոնք Հայաստանի սահմանամերձ բժշկական կենտրոններից մեկում օգնություն ցույց կտան Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում վիրավորված զինծառայողներին ու խաղաղ բնակչությանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը:
«Ֆրանսիայից ժամանեցին կամավոր բուժաշխատողներ ու այս պահին արդեն գտնվում են սահմանամերձ ԲԿ-ներից մեկում: Ասում են, որ հենց իմացան՝ Արցախում պատերազմ է, միանգամից տոմս գնեցին, որովհետև պետք է լինեն քրիստոնյա հայերի կողքին»,- գրել է Սարգսյանը: