«Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել»․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել։
Նշեմ, որ այսօր Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծման են ենթարկվել լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտասահմանցի Le monde-ի 2 օպերատորները։
Այն, ինչ տեղի է ունեցել Մարտունի քաղաքում այդ պահին դիտարկվում էր նաև ադրբեջանական ԱԹՍ-ների միջոցով։
ԶԼՄ-ների ներկայացուցիչները հատուկ տարբերանշաններով էին, նկատելի վայրում գրված էր PRESS, ինչը չէր կարող չֆիքսվել ԱԹՍ-ների կողմից»։
Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել։Նշեմ, որ այսօր Արցախի Մարտունի քաղաքում…
Gepostet von Tigran Abrahamyan am Donnerstag, 1. Oktober 2020