«Ադրբեջանական կայքերի տվածը թշնամու իշխանական քարոզչություն է, դա միշտ  պետք է հասկանանք». Կարեն Վրթանեսյան

«Իրադարձությունները շատ արագ զարգանում են, և պետք է հասկանանք, որ՝ և՛ ըստ  էության, և՛ արդեն պաշտոնապես՝ ռազմական դրություն հայտարարելուց հետո, նշանակում է՝  պատերազմի մեջ ենք»,- 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի սանձազերծած ռազմական գործողություններին, ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Հիշեցնենք՝ Կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից: Այս մասին հայտարարում է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի վաղ Արցախում էր հայտարարվել ռազմական դրություն և զորահավաք:

Փորձագետը հավելեց, որ նախկինում նման բան չի եղել և որ առաջին անգամ  է ռազմական դրություն հայտարարվել՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Կարեն Վրթանեսյանից հետաքրքրվեցինք նաև ադրբեջանական տեղեկատվական հարթակների արձագանքների, առկա տրամադրություններին մասին, նա մասնավորապես հայտնեց. «Այնտեղ բոլոր կայքերը վերահսկվում են հիմա իշխանության կողմից, սոցցանցերը փակված են. այսինքն՝ ադրբեջանական կայքերի տվածը թշնամու իշխանական քարոզչություն է, դա միշտ  պետք է հասկանանք»:

Տեսանյութեր

Լրահոս