Բաժիններ՝

Կինը ծեծել է ամուսնու սիրուհուն՝ քաշել մազերից, գցել գետնին և քաշ տվել. Արտակարգ դեպք Երեւանում

Սիրային եռանկյունին Երեւանում ավարտվել է սիրուհու նկատմամբ բռնությամբ։

Դեպքը տեղի է ունեցել Երեւանի կենտրոնում։ Նախնական քննության տվյալներով՝ կինն ամուսնուն կասկածել է դավաճանության մեջ ու պարզել ենթադրյալ սիրուհու բնակության վայրը։ Օրը ցերեկով՝ ժամը 13-ի սահմաններում, կինը գնացել է ամուսնու սիրուհու բնակարան՝ մեղադրելով վերջինիս իր ամուսնու հետ արտամուսնական հարաբերություններ ունենալու մեջ, ապա, քաշելով նրա մազերից, նրան գցել է գետնին և քաշ տվել հատակին, որից հետո քաշել է մազերից։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել դատարան։ Այժմ կինն և սիրուհին կհանդիպեն արդեն դատարանում՝ մեկը մեղադրյալի, մյուսը՝ տուժողի կարգավիճակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս