ՀՀ-ն ՌԴ-ի, Չինաստանի, Իրանի, Պակիստանի և այլ երկրների հետ կմասնակցի համատեղ զորավարժությունների
ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները Ռուսաստանի Դաշնությունում կմասնակցեն ՌԴ-ի, Չինաստանի, Բելառուսի, Իրանի, Մյանմայի, Պակիստանի և այլ երկրների հետ կմասնակցեն «Կովկաս-2020» համատեղ զորավարժություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հայաստանը մասնակցելու է «Կովկաս-2020» զորավարժություններին: Զորավարժությանը կմասնակցեն ՀՀ Զինված ուժերի տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները»,- ասաց Ստեփանյանը:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարարությունը հայտնել է, որ չի մասնակցի սեպտեմբերի 21-26-ը Ռուսաստանում անցկացվելիք զորավարժություններին: Կորոնավիրուսի պատճառով զորավարժություններին չի մասնակցի նաև Հնդկաստանը:
Շուշան Ստեփանյանը հավելեց, որ հոկտեմբերին ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանում կանցկացվեն «Փոխգործակցություն-2020» և «Որոնում-2020» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որոնք փոխկապակցված պլանային միջոցառումներ են: