Ամերիկյան հանդեսը հայտնել է Ռուսաստանի ամենավտանգավոր մարտական ինքնաթիռը
Տու-160 գերձայնային ռազմավարական հրթիռակիր ռմբակոծիչը Ռուսաստանի ամենավտանգավոր ռազմական ինքնաթիռն է: Այս կարծիքը Aviation Week & Space Technology ամերիկյան հանդեսում հայտնել է ռազմական փորձագետ Պյոտր Բուտովսկին:
Հեղինակը Տու-160-ը համարում է ամենամեծ ռազմական ինքնաթիռն աշխարհում:
Բուտովսկին նշում է ռմբակոծիչի մարտական որակները, մատնանշելով, որ առաջիկա արդիականացումից հետո Տու-160-ը կստանա Խ-ԲԴ հրթիռներ՝ թռիչքի մեծացված հեռվությամբ:
Փորձագետը հիշեցնում է, որ ներկայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի կազմում կա 17 Տու-160 հրթիռակիր, բայց 2018 թվականին պաշտպանության նախարարությունը կնքել է մինչեւ 2027 թվականը եւս տասը ռմբակոծիչներ մատակարարելու պարտավորագիր: Բացի այդ, Բուտովսկին հայտնում է Ռուսաստանի հրթիռակիրների մասնակցությունը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ Տու-160-ի թռիչքները Վենեսուելայում եւ Հարավային Աֆրիկայում: Տու-160-ը գերձայնային ռազմավարական հրթիռակիր է՝ թեւի փոխված երկրաչափով:
Նախատեսված է հեռավոր ռազմաշխարհագրական շրջաններում առավել կարեւոր թիրախները միջուկային եւ հասարակ զենքով խոցելու համար: Հրթիռակրի արդիականացման արդյունքում զգալիորեն մեծացել է ինքնաթիռի ընդհանուր արդյունավետությունը, իսկ թռիչքի հեռավորությունg ավելացել է հազար կիլոմետրով: Գործող պարտավորագրի շրջանակներում արդիականացված Տու-160Մ-ների հանձնումը զորքերին կսկսվի 2021 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: