Բաժիններ՝

Պենտագոնը հաղորդել է գերձայնային թևավոր հրթիռի նախատիպերի փորձարկումների մասին

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հեռանկարային հետազոտական նախագծերի վարչությունը (DARPA) հաղորդել է Hypersonic Air-breathing Weapon Concept (HAWC) հայեցակարգի գերձայնային թեւավոր հրթիռի երկու նախատիպերի փորձարկումների փուլերից մեկի հաջողությամբ ավարտվելու մասին։

«DARPA-ն եւ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն այսօր հայտարարել են գերձայնային օդահրթիռային զենքի հայեցակարգի երկու տարբերակների փորձարկումների հաջողությամբ ավարտվելու մասին, որոնց ժամանակ նախատիպերը ամրացված են եղել կրող ինքնաթիռի ֆյուզելյաժին, եւ (ստեղծողները) պատրաստ են օրացուցային տարվա ընթացքում ձեռնամուխ լինել առաջին փորձարկումներին՝ ազատ թռիչքի պայմաններում»,-ասվում է վարչության հայտարարության մեջ:

Ծրագրի շրջանակներում, որը հայտնի է որպես HAWC, կստեղծվի օդային բազավորման գերձայնային հրթիռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս