ԵՀ-ում Հունգարիային կոչ են արել չեղյալ հայտարարելու սահմանները փակելու որոշումը
Հունգարիայի իշխանությունները պետք է չեղյալ հայտարարեն երկրի սահմանները փակելու որոշումը, քանի որ այն խախտում է Շենգենյան գոտու ամբողջականությունը: Սեպտեմբերի 1-ին այդ մասին հայտարարել է ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յուհանսոնը:
«Այսօր (արդարադատության եւ իրավունքի գերակայության հարցերի եվրակոմիսար – ծանոթ. խմբ.) Դիդիե Ռեյնդերսը եւ ես նամակ ենք հղում Հունգարիայի կառավարությանը՝ հիշեցնելով Շենգնյան գոտու ամբողջականության եւ Եվրամիության բոլոր քաղաքացիների եւ ռազիդենտների նկատմամբ ոչ խտրական կերպով սահմանապահ միջոցների կիրառման կարեւորության մասին:
Ցանկացած միջոցներ, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ի օրենսդրության հիմնարար սկզբունքներին, անշուշտ, պետք է անհապաղ չեղյալ հայտարարվեն»,- ընդգծել է նա:
Հունգարիայի կառավարությունը որոշել է սեպտեմբերի 1-ից վերականգնել սահմանների պահպանության միջոցները՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար: Այդ օրվանից օտարերկրացի քաղաքացիներին արգելված է մուտքը Հունգարիայի տարածք առանց հիմնավորված պատճառի:
Բացառություններ կգործեն օտարերկրացիների առանձին խմբերի համար:
Հունգարայի քաղաքացիները վերադառնալուց հետո կինքնամեկուսացվեն 14 օրով կամ այնքան ժամանակ, մինչեւ կորոնավիրուսի երկու բացասական թեստ չներկայացնեն: ԵՄ-ի անդամ երկրները Եվրահանձնաժողվի հանձնարարականով մարտ ամսին փակեցին ներքին սահմանները կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն հունիսի 15-ից հետո դրանք կրկին բացեցին: Այդ ժամանակից ի վեր Եվրահանձնաժողովը վճռականորեն հանդես է գալիս ներքին սահմաները փակելու դեմ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: