Չեռնոգորիայում ավտոմեքենան մխրճվել է ընդդիմադիրների խմբի մեջ
Չեռնոգորիայում ավտոմեքենայի վարորդը մխրճվել է Նիկշիչ քաղաքում ընդդիմադիրների հաղթանակը տոնողների խմբի մեջ, կան տուժածներ: Այդ մասին հաղորդել է Vijesti հրատարակության պորտալը:
Օգոստոսի 30-ին Չեռնոգորիայում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ: Նախնական արդյունքների համաձայն, հաղթանակն ազդարարել է «Հանուն Չեռնոգորիայի ապագայի» ընդդիմադիր կոալիցիան:
Նրա կողմնակիցները խմբերով դուրս են եկել մի քանի քաղաքների փողոցներ, երգում են, տանում չեռնոգորական պատմական դրոշներ, որոնք նման են սերբականին, ավտոմեքենաներով ազդանշաններ տալիս:
«Մի քանի մարդ տուժել է Նիկշիչի օղակաձեւ հատվածում այն բանից հետո, երբ BMB-ի վարորդը մխրճվել է մարդկանց խմբի մեջ, որը տոնում էր ընդդիմության հաղթանակը: Ոստիկանական վարչությունից հայտնել են, որ տուժել է մի քանի մարդ, ընդ որում՝ մի տղամարդ՝ ծանր»,-հաղորդել է հրատարակությունը եւ զետեղել հարվածից ջարդուփշուր եղած ավտոմեքենայի լուսանկարը:
Նիկշիչը բնակչության թվաքանակով Չեռնոգորիայի երկրորդ քաղաքն է՝ Պոդգորիցայից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: