Հանրային խորհուրդը նոր կարգավիճակ կստանա
Հանրային խորհուրդն այսուհետև կդառնա վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում։
Գործադիրն օգոստոսի 27-ի նիստում չզեկուցվող հարցերից մեկով ընդունել է որոշում և հաստատել «Հանրային խորհրդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, Հանրային խորհուրդը, որը գործող օրենքով Կառավարությանը կից խորհրդակցական մարմին էր և իր գործունեությունն ապահովում էր գրասենյակի կարգավիճակ չունեցող քարտուղարության միջոցով, փոփոխություններով այդ մարմինը պետք է դառնա վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանում։
Ըստ նախագծի՝ Հանրային խորհրդի քարտուղարության իրականացվող գործառույթներն առավելապես համապատասխանում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքին, ուստի այսուհետև պետք է ապահովի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի դրույթներով սահմանված աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանմանը վերաբերող դրույթների իրականացումը: Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները պետք է դեռ ընդունի խորհրդարանը։