Ոստիկանները 34-ամյա հետախուզվողին հայտնաբերել են Հաղարծինում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 22-ին, ժամը 04.55-ին, Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 34-ամյա Գևորգ Բ.-ին, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 3-րդ մասի մեղադրանքով: