Իբրահիմովիչը կմնա «Միլան»-ում
Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կշարունակի հանդես գալ ներկայիս ակումբում: Այս մասին գրում է Sky Italy-ն: Ակումբը և Իբրահիմովիչը հարթել են պայմանագրի կետերի հետ կապված հարցերը և շուտով վերջնական հայտարարի կգան:
Ավելի վաղ լուրեր կային, որ Զլատան Իբրահիմովիչը ցանկություն ունի մնալ իր ներկայիս ակումբում: Իբրահիմովիչի գործող պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև օգոստոսի 31-ը:
Զլատան Իբրահիմովիչը իր կարիերայի ընթացքում հաղթել է Նիդեռլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի առաջնություններում, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: Շվեդիայի հավաքականի կազմում անցկացրել է 116 հանդիպում` դառնալով 62 գոլի հեղինակ: