Բաժիններ՝

Մակրոնի կարծիքով Էրդողանն ապակայունացնում է Եվրոպան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը նպատակամղված է Եվրամիության ապակայունացմանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս կարծիքը հայտնել է օգոստոսի 20-ին Paris Match հանդեսի հրապարակած հարցազրույցում:

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Էրդողանը «վարում է զավթողամոլական քաղաքականություն՝ հիմված նացիոնալիզմի եւ իսլամիզմի խառնուրդի վրա, որն անհամատեղելի է եվրոպական շահերի հետ եւ» Եվրոպայի «ապակայունացման գործոն է»: «Այս իրավիճակում Եվրոպան պետք է իրատեսորեն գնահատի կատարվողը եւ գործի իր շահերին համապատասխան»,- հավելել է Մակրոնը:

Մակրոնն օգոստոսի 12-ին Անկարային կոչ է արել դադարեցնելու նավթի միակողմանի հետախուզումն Արեւելյան Միջերկրականում:

Հաջորդ օրը Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այդ տարածաշրջան է ուղարկում երկու Rafale բազմանպատակային ինքնաթիռ եւ Lafayette ֆրեգատը: Դա հարուցել է Թուրքիայի ղեկավարության կոպիտ արձագանքը: Այդ առանչությամբ Paris Match-ին տված հարցազրույցի ընթացքում Մակրոնը հատկապես ընդգծել է, որ «Ֆրանսիան միջերկրածովյան տերություն է»: Միեւնույն ժամանակ նա հանդես է եկել այն խնդիրների լուծմանը ճկուն մոտեցան օգտին, որոնք ծագում են Թուրքիայի հետ հարաբերություններում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս