Իրանի դեսպանը հերքել է տեղեկատվությունն ԱՄՆ-ի կողմից իրանական վառելիքի առգրավման մասին
Վենեսուելայում Իրանի դեսպան Հոջաթ Սոլթանին օգոստսի 14-ին հերքել է ամերիկյան The Wall Street Journal թերթի տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ-ի իշխանություններն իրանական վառելիք են առգրավել: Օգոստոսի 13-ին հրատարակությունը հայտնել էր, թե Միացյալ Նահանգների իշխանությունները բռնագրավել են այն չորս լցանվերի բեռը, որոնք, ինչպես պլանավորվել էր, պետք Է Իրանից վառելանյութ հասցներին Վենեսուելա: The Wall Street Journal-ի տեղեկատվությամբ՝ նավերը վերահսկողության տակ են վրեցվել առանց ուժի գործադրման», եւ այս պահին լցանավերն ուղեւորվում են ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) նավահանգիստ:
«Նավերն իրանական չեն: Սեփականատերն ու դրոշներն առնչություն չունեն Թեհրանի հետ»,- գրել է իրանցի դիվանագետը Twitterի՝ իր էջում: Սոլթանին հավելել է, որ խնդրո առարկան սուտն է եւ հոգեբանական ճնշումը Վաշինգտոնի կողմից»:
Մայիսի վերջին վառելիքով բեռնված հինգ իրանական լցանավեր հասել են Վենեսուելայի տարածք: Իրանական նավերը հարավամերիկյան երկիր են հասել, չնայած հնարավոր հետապնդմանն ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից: Համաձայնությունների մանրամասները չեն հայտնում:
Ըստ որում մի շարք զանգվածային լրատվամիջոցներ պնդել են, թե Թեհրանը Կարակասից 9 տոննա ոսկի է ստացել բենզինի դիմաց: Իրանական կողմը պաշոնապես հերքել է այդ պնդումները: Հունիսի 26-ին Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն հայտարարել է, որ Իրանի իշխանությունները բենզինը Վենեսուելային են վաճառել ընթացիկ շուկայական գնով, այլ ո չ թե տվել են անհատույց հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: