Լիբանանը պայթյունի հետևանքները հաղթահարելու ֆինանսական հնարավորություններ չունի
Լիբանանը բավականաչափ ֆինանսական հնարավորություններ չունի Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Օգոստոսի 6-ին այս կարծիքն է հայտնել Լիբանանի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ռաուլ Նեհմեն Sky News Arabia հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ:
«Լիբանանը ֆինանսական հնարավորություններ չունի պայթյունի հետեւանքների հաղթահարման համար: Մենք կխնդրենք միջազգային հանրակցության օգնությունը: Պայթյունի պատճառած վնասը գնահատվում է միլիարդավոր դոլարներ: Մեզ ժամանակ կպահանջվի ամբողջ հասցված վնասի գնահատման համար»,- հայտարարել է Նեհմեն:
Նա նաեւ հավելել է, որ «Լիբանանի համար միակ լուծումը համագործակցությունն է Արժույթի միջազգային հիմնադրամի հետ»:
Դրա հետ մեկտեղ, փորձագետների կարծիքով, ընդգրկուն վերականգնողական եւ շինարարական աշխատանքներ սկսելը հազիվ թե նպաստի Լիբանանի ամբողջ տնտեսության վերագործարկմանը: Ինչպես գրել է The Wall Street Journal թերթը, դա կապված է դեպի ներմուծում, այդ թվում շինանյութերի ներմուծում Լիբանանի տնտեսության կողմնորոշման, ինչպես նաեւ այն բանի հետ, որ պայթյունից ավերվել է ենթակառուցածքի հանգուցային օբյեկտը, որն սպասակրկում էր ներմուծմանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: