Բաժիններ՝

Մոուրինիոն՝ իր և Կասիլիասի հարաբերությունների մասին

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է դարպասապահ Իկեր Կասիլիասի կարիերայի ավարտի մասին:

«Նրա խելքի և հասունության շնորհիվ մենք միշտ հարգել ենք միմյանց: Եվ տարիներ անց հարգանքը վերածվեց իսկական բարեկամության: Կասիլիասը հիանալի դարպասապահ է և հիանալի անձնավորություն:

Նա իր անունը գրել է Մադրիդի «Ռեալի», Իսպանիայի հավաքականի և համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ: Նրա հետ ես հաղթեցի Լա Լիգայում և ռեկորդներ սահմանեցի: Ես ստիպված էի բարդ որոշում կայացնել՝ հիմնվելով մասնագիտական ​​որակների, այլ ոչ թե՝ անձնականի վրա, և ընտրել մեկ այլ դարպասապահ:

Ամբողջ աշխարհը գիտի, որ, երբ ես ընդունեցի հրամանը, մենք որոշակի կոնֆլիկտ ունեցանք: Ես չեմ ասի, որ դա մեր էգոյի պատճառով էր, բայց խնդիր առաջացավ  «Ռեալի» ավագի և մարզչի միջև:

Ինձ համար հեշտ չէր այդ որոշումը կայացնելը, և նրա համար հեշտ չէր համաձայնել դրա հետ: Բայց մենք ունենք լավ հարաբերություններ, ոչ այնպես, ինչպես բոլորն են մտածում»,- ասել է Մոուրինիոն:

Հիշեցնենք, որ երբ Մոուրինիոն «Ռեալի» մարզիչն էր, Կասիլիասը կորցրեց մրցակցությունը Դիեգո Լոպեսի նկատմամբ: Եվ ահա Մոուրինիոյի հեռանալուց երկու տարի անց իսպանացի դարպասապահը հեռացավ «Ռեալից»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս