Բաժիններ՝

«Յուվենթուսը» կապ է հաստատել Զիդանի, Պոչետինոյի և ևս երեք մարզիչների հետ

«Յուվենթուսը» փոխարինող է փնտրում գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի համար. նրան կհեռացնեն աշխատանքից, եթե թիմը դուրս չգա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ:

Ինչպես իր կայքում գրում է լրագրող Տանկրեդի Պալմերին՝ «Յուվեն» բանակցություններ է վարել հինգ մարզիչների հետ: Առաջնահերթություն էր «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Թուրինյան ակումբի ղեկավարությունը նրան առաջարկել է զարգացման ռազմավարության լիարժեք պլան և Պոլ Պոգբայի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդից»: Զիդանը հրաժարվել և ասել է, որ չի ցանկանում հեռանալ Մադրիդից:

«Յուվենթուսը» բանակցություններ է վարել նաև «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի, «Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի, «Ատալանտայի» մարզիչ Ջանպիերո Գասպերինիի և Լուչիանո Սպալետիի հետ, ով գլխավորել է «Զենիթը» և «Ռոման»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս